LSoft
Բոլոր համակարգերը

LSBank

Դասական տարբերակ (Windows)

LSBank-ը բանկային գործունեության ավտոմատացման լիարժեք լուծում է։ Համակարգն ապահովում է ինչպես Կենտրոնական (ազգային) բանկի, այնպես էլ առևտրային բանկերի բոլոր գործառույթները։

Հնարավորություններ

  • Ինտերֆեյս և տվյալների մուտքագրում երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
  • Մանրամասն մուտքի վերահսկում. յուրաքանչյուր ձև, մենյուի կետ, կոճակ, հաշիվ, հաճախորդ, հաշվետվություն և գրառման սեփականատեր առանձին օբյեկտ է
  • Տվյալների բազայի յուրաքանչյուր փոփոխություն գրանցվում է տրիգերների մակարդակում՝ օգտատիրոջ և ժամանակի նշումով
  • Մուտքագրված տվյալները անցնում են ստուգման և հաստատման մի քանի մակարդակ
  • Գործարքները նախ արտացոլվում են հաշվի լիմիտներում, և միայն հաստատումից հետո՝ մնացորդում և գլխավոր մատյանում
  • Ցանկացած ամսաթվով գործարքը ճիշտ է արտացոլվում գլխավոր մատյանի մնացորդում
  • Հաշվառում ըստ ՖՀՄՍ 9-ի (2018 թվականից)՝ երկու զուգահեռ հաշվեկշիռ
  • Հաշվետվություններ, ներմուծում և արտահանում՝ Word, Excel, DBF, XML, RTF
  • Տվյալների բազաների համաժամեցում մասնաճյուղերի միջև
  • Վեբ մոդուլ մասնաճյուղերի համար (PHP)
  • Բանկերի միաձուլման փորձ. այլ համակարգերի տվյալների տեղափոխում LSBank (Արէքսիմբանկ, 2017; HSBC Հայաստան, 2024)

Ենթահամակարգեր

  • Հաշվային պլան
  • Հաճախորդների ռեգիստր
  • Հաճախորդների սպասարկում
  • Թղթակցային հաշիվներ
  • Փաստաթղթաշրջանառություն
  • Արտարժութային գործարքներ
  • Վարկեր և ավանդներ
  • Արժեթղթեր
  • Միջբանկային փոխանցումներ (SWIFT, ազգային ձևաչափ)
  • Անհատների դրամական փոխանցումներ (ՍՏԱԿ, UBPay, KwikPay, Սբերբանկ, Visa Direct)
  • Պլաստիկ քարտեր (ArCa, Visa)
  • Էլեկտրոնային վճարումներ
  • Վարկային ռեգիստր
  • Կոմունալ վճարումներ
  • Աշխատավարձ և կադրեր
  • Ֆորվարդներ և սվոպներ
  • Հիմնական միջոցներ
  • Ստանդարտ գործարքների ավտոմատ կատարում
  • Լիմիտների համակարգ

Քննարկենք «LSBank» համակարգը ձեր բանկի համար

Կցուցադրենք համակարգը, կպատասխանենք ներդրման և սպասարկման հարցերին։